Չինաստանի Հուանդուն գավառում բեռնանավը մխրճվել է Լյանսի կամրջի մեջ, որի հետեւանքով կամրջի հենարանը 1,6 մետրով տեղաշարժվել է: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Նավի երկարությունը 98,8 մետր է, լայնությունը՝ 15,6 մետր, այն մոտ 1000 տոննա բեռ էր տեղափոխում:
Տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Արտակարգ իրավիճակի վայրում ջրային տրանսպորտի համար սահմանափակումներ են մտցվել:
Պատահարի փաստով կատարվում է հետաքննություն:




























