Քալիֆորնիացի ծխողները ստիպված կլինեն իրենց վնասակար սովորության համար ավելի շատ փող ծախսել: Ապրիլի 1-ից նահանգում կրկնակի կմեծանա ծխախոտային արտադրանքի հարկը, ինչն անխուսափելիորեն ծխախոտի գնաճի կհանգեցնի:
ABC7-ի տեղեկություններով՝ մեկ տուփ ծխախոտի գինը 87 ցենտից կաճի մինչեւ 2 դոլար: Քալիֆորնիացի ընտրողները հարկման նոր կանոնին աջակցել էին դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 1-ից:
Թիվ 56 օրենքի հեղինակները, որի շրջանակներում թանկացումը կկատարվի, ծրագրել են ծխողներից տարեկան լրացուցիչ 1,4 մլն դոլար հավաքել: Այս միջոցների մեծ մասը կուղղվի պետական Medi-Cal ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք եկամտի ցածր մակարդակով բնակիչների բժշկական ապահովագրությունն են ապահովում: Ծխելու հակառակորդները համոզված են, որ հարկը մարդկանց կստիպի ծխելուց հրաժարվել եւ կկրճատի կործանարար սովորության նոր հետեւորդների թիվը: Նշենք, որ օրենքը կվերաբերի ոչ միայն ծխախոտին, այլեւ վեյպինգի համար արտադրանքին:



























