Առնվազն 93 մարդ է զոհվել Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտի մայրաքաղաքում սելավի հետեւանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի եւ 65 տուժողի մասին: Իր հերթին «Ֆրանս Պրեսը» հայտնում է 92 զոհի եւ 180 վիրավորի մասին: Եվս 200 մարդ անհետ կորած է համարվում:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղետի պատճառը շրջանում հորդառատ անձրեւներն են, որոնք շարունակվել են մի քանի ժամ: Դա հանգեցրել է Սանգոյակո եւ Մուլատո գետերի ափերից դուրս հորդելուն:




























