«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալ Այադ ալ-Ջումաիլին սպանվել է: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսությանը:

Նշվում է, Այադ ալ-Ջումաիլիի սպանության մասին հայտնելով՝ հեռուստատեսությունն այլ մանրամասներ չի հստակեցրել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին, հնարավոր է, թաքնվել է իրաքյան անապատում: