Փարիզի մերձակայքում՝ Վիլպենտ կոմունայում կառնավալի ընթացքում հզոր պայթյուն է որոտացել, որի նախնական պատճառը ահաբեկչությունը չէ: Express պարբերականը հայտնում է, որ տուժել է մոտ 20 մարդ:

Parisien-ի տեղեկություններով՝ բուժօգնության է դիմել մոտ 30 մարդ, որոնք վնասվածք են ստացել կամ եղել են շոկային վիճակում:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 17.30-ին, երբ պետք է այրվեր հարդով եւ փայտով պատրաստված խրտվիլակը:

Պարբերականի տեղեկություններով՝ պայթյունի պատճառը դժբախտ պատահարն է: Պատահարի վայրում են ոստիկանները եւ փրկարարները:

Francetvinfoպորտալը հաղորդում է, որ կառնավալն ավանդաբար կազմակերպվում է փոքրիկ բնակիչների համար, որին մասնակցել է մոտ հազար երեխա: