4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նոյեմբերի 16-ին Իրանի արեւմուտքում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 6:03-ին Քուրդիստանի Դեխգոլան բնակավայրի մոտ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























