Երեկ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա օրերին կհանդիպի լրագրողներին եւ կպատասխանի բոլոր հուզող հարցերին:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական գրասենյակից:

Հիշեցնենք, որ շուրջ մեկուկես տարի հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, իսկ երեկ երեկոյան նախաքննական մարմինը, հաշվի առնելով ինքնակամ ներկայանալու փաստը, նրան ազատ է արձակել:

Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, թե կասկած չկա, որ Սուքիասյանը կմասնակցի հանրահավաքին: