Նեբրասկայում ձերբակալել են մի տղամարդու, որը գողացել էր ոստիկանական մեքենան, որը ժամանել էր հենց նրա օգնության կանչով։ Այս մասին հայտնում է Road and Track–ը։
Ոսիկանության ներկայացուցիչների խոսքով, Թրոյ Ջեյմսը զանգահարել էր փրկության ծառայություն ու հայտնել, որ մեքենան կանգնեցրել է Տուլարե քաղաքից ոչ հեռու, մայրուղու վրա, քանի որ վառելիքը վերջացել է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են ձերբակալել Ջեյմսին, քանի որ նրանց խոսքով նա «իրեն տարօրինակ էր պահում»։
Ոստիկանները վստահեցնում են, որ Ջեյմսը զինված էր։ Նա մեքենայից հրել ու գցել է ոստիկանին ու առեւանգել ոստիկանական մեքենան։ Նրան կարողացել են ձերբակալել միայն 225 կմ հետապնդելուց հետո, երբ ոստիկանական մեքենայի բենզինն էլ է վերջացել։




























