Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են գազի գնի մասին, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, հայտնում է Gazeta–ն։
«Մենք պայմանավորվել ենք, որ կկարգավորենք նավթագազային ոլորտում մեր բոլոր վիճահարույց հարցերը։ Մենք դրանք կարգավորել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես ու ինչ ժամկետներում ենք անելու դա։ Կանենք դա առաջիկա տասը օրերի ընթացքում»,- ասել է Պուտինը։


























