Այս տարվա ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է լինելու, փոխարենը աշխատանքային կլինի մայիսի 6-ը։

Որոշումը ներառված է կառավարության՝ ապրիլի  6-ին կայանալիք նիստի օրակարգում։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազա¬տութ¬յան և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է կայացնելու 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:

Ապրիլի 16-ին նշվում է Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, իսկ տաղավար տոնին հաջորդում է  Մեռելոցը։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո Մեռելոցները ոչ աշխատանքային են դարձել։