ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ ցավում է ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ հիմնադրամի ֆինանսավորումը դադարեցնելու՝ ԱՄՆ որոշման կապակցությամբ։

Գուտերեշը կարծում է, որ Վաշինգտոնի նման որոշումը ծայրաստիճան ծանր հետեւանքներ կունենա աշխարհի տարբեր երկրներում բնակվող ու խոցելի կատեգորիաների մեջ մտնող կանանց ու աղջիկների ու նրանց ընտանիքների համար։

Նրա կարծիքով այդ որոշման պատճառը հիմնադրամի աշխատանքի բնույթի մասին սխալ պատկերացումն է։

Հիմնադրամը նույնպես ափսոսանք է հայտնել ԱՄՆ որոշման կապակցությամբ։ «Այդ որոշման հիմքում սխալ պատկերացումն է այն մասին, որ մենք «աջակցում ենք աբորտների խրախուսման կամ հարկադիր ամլացման ծրագրերը» Չինաստանում։ Մենք կտրականապես հերքել ենք այդ մեղադրանքները, հայտնելով, որ Հիմնադրամի աշխատանքը ուղղված է բնակչության վերարտադրողական առողջության պաշտպանությանը, ամուսնական զույգերին ուղղված աջակցությանը, որպեսզի նրանք կարողանան որոշումներ կայացնել ընտանիքի պլանավորման մասին՝ առանց խտրականությունների կամ հարկադրանքի։