«Միսս աշխարհ 2009» տիտղոսակիր Կայանե Լոպեսը դարձել է Ջիբրալթարի քաղաքապետ՝ Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է The Daily Telegraph–ը։
30-ամյա Լոպեսը նախօրեին է նշանակվել այդ պաշտոնին։ Այսպիսով նա դարձել է Ջիբրալթարի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը։ Մի շարք լրատվամիջոցներ նրան անվանել են նաեւ «աշխարհի ամենագեղեցիկ քաղաքապետը»։The Daily Telegraph-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հպարտ է, որ բրիտանուհի է։
«Ջիբրալթարը Մեծ Բրիտանիային է պատկանում ու միշտ լինելու է այդ երկրի մի մասը»,- ասել է Լոպեսը։
The investiture of #Gibraltar's new Mayor Kaiane Lopez GMH and her Deputy, John Gonçalves MBE, GMD took place this afternoon @GibraltarMayor pic.twitter.com/hBOKfoQlVj
— HM Govt of Gibraltar (@GibraltarGov) April 4, 2017




























