Թաթարստանում քննիչները ավարտել են 40-ամյա Ազատ Վաֆինի նկատմամբ հարուցված քրեական գործի նախնական քննությունը։ Ազատը մեղադրվում է սեռական ծառայություններ մատուցող տղամարդուն սպանելու մեջ։ Վաֆինին դուր չէր եկել, որ տուժածը չափից արագ է վերջացրել իր կնոջ հետ սեռական ակտը, հայտնում է Newsru-ն։
Քննիչների վարկածով, 2017-ի փետրվարի 18-ին Վաֆինը տանը կնոջ հետ ոգելից խմիչք է օգտագործել։ Հեռուստատեսությամբ այդ պահին տեսել է վազող տողով հայտարարություն ինտիմ ծանոթությունների մասին։ Վաֆինը զանգահարել է նշված հեռախոսահամարով ու հյուր կանչել մի 53-ամյա տղամարդու։ «Վաֆինի առաջարկով հյուրն ինտիմ կապի մեջ է մտել նրա կնոջ հետ։ Մեղադրյալը պահանջել է, որ հյուրը շարունակի սեքսով զբաղվել իր կնոջ հետ, սակայն տուժածը հրաժարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդ որում քննիչները չեն ճշգրտում՝ արդյոք Վաֆինի կինն էլ էր ուզում շարունակել ինտիմ հարաբերությունը անծանոթի հետ։
Սկսվել է վեճ, որի ժամանակ Վաֆինը առնվազն 16 անգամ դանակով հարվածել է այն տղամարդուն, որը չէր ցանկացել նրա փոխարեն կատարել ամուսնական պարտականությունները։ Վաֆինը վիրավորել էր նաեւ կնոջը, որը փորձում էր հանգստացնել հոգնած սիրեկանին ու գերգռգռված ամուսնուն։
«Տուժածին հաջողվել է Վաֆինից վերցնել դանակը ու հարվածել նրա ափին։ Սակայն Վաֆինը բերել է երկրորդ դանակը ու առնվազն վեց անգամ դանակահարել Վաֆինին»,- հավելել են Ռուսաստանի ՔԿ-ից։ Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։
Վաֆինը ձերբակալությունից հետո խոստովանել է իր մեղավորությունը։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։




























