Լեհաստանի հարավում ուղեւորատար ճեպընթաց գնացքը բախվել է բեռնատարի, ինչի հետեւանքով 18 մարդ է տուժել։

Հիմա դեպքի վայրում աշխատում են 16 հրշեջ բրիգադներ, նաեւ փրկարարական ուղղաթիռներ ու շտապ օգնության մեքենաներ։

18 տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։ 200 մարդ էլ թեթեւ վնասվածքներ է ստացել։

Բախման պահին գնացքում մոտ 300 ուղեւոր է եղել։

Վթարի պատճառները հետաքննում է ոստիկանությունը։