Ապրիլի 9-ին, ժամը 00.10-ին, «Նիսան Իքս Թրայլր» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սարալանջի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: