Tesla էլեկտրամեքենաներ արտադրողի շուկայական կապիտալիզացիան 51 մլրդ դոլարը գերանցել է, որը նրան թույլ է տվել անցնել General Motors-ից եւ դառնալ ըստ կապիտալիզացիայի ԱՄՆ-ում ամենախոշոր ավտոարտադրողը, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Tesla ընկերության արժեթղթերի գինը Nasdaq բորսայում ապիլի 10-ի սակարկությունների ընթացքում հասել է մեկ արժեթղթի դիմաց 313,73 նիշին՝ գրեթե 3,7 տոկոսով գերազանցելով մակարդակը, որ եղել էր նախորդ սակարկությունները փակելիս:

Գնաճը հանգեցրել է ընկերության շուկայական կապիտալիզացիայի էական մեծացման՝ այն գերանցել է 51 մլրդ դոլարը: Ադյունքում Tesla-ն կարողացել է արժեքով անցնել General Motors-ից եւ դառնալ ԱՄՆ-ում ամենաթանկարժեք ավտոընկերությունը, հայտնում է Bloomberg-ը: Wall Street Journal-ի տեղեկություներով՝ կապիտալիզացիայի աճի պիկին Tesla-ն հասել է 51,17 մլրդ դոլարի, մինչդեռ այդ պահին GM-ի կապիտալիզացին կազմել է 51,1 մլրդ դոլար: