Երեւանում փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 18:35-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:




























