Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին եւ Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին: