Երեւանում այսօր՝ ապրիլի 10-ին, երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, ժամը 19:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով մեկ անձ մահացել է, մեկն էլ տեղափոխվել հիվանդանոց: Վթարից հետո նաեւ միջադեպ է տեղի ունեցել: Օգնության եկած՝ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիտասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասել նրանց մեքենաները: Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նշենք, որ իրավապահները ճշտում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը:
.jpg)
.jpg)




























