Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր դրամաշնորհային ծրագիրը՝ 2,9 մլն եվրո ընդհանուր բյուջեով։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել տեղի հանրություների զարգացմանը, նրանց իրենց պոտենցիալը բացահայտելու հնարավորություն տալը։ Այս մասին ապրիլի 11-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դրամաշնորհ ստանալու մրցույթին, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել 300 000-600 000 եվրոյի չափով, կարող են մասնակցել նախագծեր՝ ուղղված տեղի համայքնեերի զարգացմանը՝ սպորտային, մշակութային, զբոսաշրջային եւ կրթական միջոցառումների միջոցով։ Ծրագրերի նախագծերը կարող են ներառել օրինակ ամառային ու ձմեռային սպորտային խաղեր, որոնք կօգնեն զբոսաշրջության զարգացմանը, լրացուցիչ կրթություն Հայաստանի դպրոցների ու բուհերի համար, որոնք նորարական մոտեցումներ ու հարթակներ են առաջարկում։ Մրցույթին կարող են մասնակցել նաեւ մշակութային ասոցացիաներ, որոնք կնպաստեն արհեստի, գրականության, թատրոնի եւ մշակութային այլ ուղղությունների զարգացմանը Հայաստանում։
«Հույս ունենք, որ այդ ծրագրերը օգուտ կբերեն Շիրակի մարզի հանրություններին եւ հասարակական կազմակերպություններին», - ասել է ԵՄ դեսպանը։
Երեկ՝ ապրիլի 10-ին, Հայաստանում մեկնարկել է ԵՄ եւս մեկ դրամաշնորհային ծրագիր՝ 1,5 մլն եվրոյի չափով՝ «Հայաստանում քաղաքացիական հասարակության ուժեղացումը»։
Երկու ծրագրերի մասին մանրամասն իմանալ կարող եք հետեւյալ հղումների միջոցով՝ http://bit.ly/2mMybQ2, http://bit.ly/2nr8npC:



























