Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զորամասի վառելիքային պահեստում այսօր՝ ապրիլի 11-ին, հրդեհ է բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հերացի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող N զորամասի վառելիքաքսուքային պահեստում (մոտ 12 քմ), որտեղ եղել է 11 հատ 200 լիտրանոց տարա, որից 8-ը լիքը, 3 հատ 100 լիտրանոց տարա եւ 6 հատ 20 լիտրանոց տարա։
Ժամը 18.10-ին բռնկվածծ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19։55-ին:
Այրվել է 6 հատ 20 լիտրանոց տարա՝ ամբողջությամբ, իսկ մնացած տարաները՝ շիկացել էին։




























