Վրաստանը փողեր չունի, որոնք կկարողանար ներդնել Հայաստանում։ Նման կարծիք է հայտնել «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գերոգի Կանաշվիլին՝ առցանց համաժողովի ընթացքում՝ պատասխանելով Իրանի հետ հարաբերությունների զարգացման ենթատեքստում Հայաստանի ներդրումային «գրավչության» մասին հարցին։
«Ես սկեպտիկորեն եմ վերաբերվում Հայաստանում վրացական ներդրումների հնարավորություններին։ Առանձնապես գումարներ չկան, ոչ Հայաստանում ոչ Վրաստանում։ Դրանք մեր երկրներիկ խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք», - նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ վրացի ներդրողներին ներգրավելու համար Հայաստանը յուրահատուկ մի բան պետք է առաջարկի։




























