Ստամբուլի Բեյօղլուի շրջանի դպրոցներից մեկի ուսուցիչ Սերդար Թ.–ն դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել աշակերտուհիներից մեկի ձեռքը փայտե քանոնով կոտրելու համար։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մեղադրական զեկույցում նշվել է, որ Սերդար Թ.–ն դասի ժամանակ չի ներել տնային առաջադրանքը չկատարած Թուղբա Ք.–ին եւ փայտե մեծ քանոնով հարվածել է նրա դաստակին։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզվել է, որ հարվածի հետեւանքով աղջկա ձեռքի ու դաստակի միջեւ կոտրվածք է առաջացել։
Դատարանը Սերդար Թ.–ին դատապարտել է 120 օր ազատազրկման, որը փոխարինել է 3 հազար լիրա տուգանքով։




























