Բելառուսի համար ռուսական գազի սակագինը կկազմի 130 դոլարից քիչ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսքն այն մասին է, որ որոշակի գների նկատմամբ կկիրառվեն նվազեցնող գործակիցներ, որոնք գները կբերեն նախապես համաձայնեցված մակարդակներին, որոնք ամրագրված են մեր համաձայնագրերում։ Այդ գները, կարող եմ միանգամից ասել, որ կկազմեն հազար խորանարդ մետրի դիմաց 130 դոլարից էլ քիչ»,- ասել է Դվորկովիչը։
Նա նաեւ շեշտել է, որ վերամշակման նպատակով ռուսական նավթի մատակարարումները Բելառուս ամբողջական ծավալով կապահովվեն ու այդ մատակարարումները 24 մլն տոննայի հասցնելու հարցում այս տարի որեւէ խնդիր չի լինի։




























