ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում Չինաստանին պահանջներ ներկայացնել առեւտրային շահի համար արժույթի փոխարժեքի ենթադրյալ մանիպուլյացիայի հարցով, քանի որ Պեկինը Վաշինգտոնի հետ համագործակցում է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման շուրջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 14-ին պաշտոնապես հրաժարվել է Չինաստանին արժութային մանիպուլյատորի կարգավիճակ տալ՝ չնայած Թրամփի նախընտրական խոստումներին: ԱՄՆ նախագահն այս շաբաթ հայտարարել է, որ այլեւս չի կարծում, որ Չինաստանը նվազեցնում է յուանի փոխարժեքը՝ արտաքին առեւտրում առավելություն ստանալու համար:

Միաժամանակ, ԱՄՆ ֆիննախը Չինաստանին եւ Գերմանիային, ինչպես նաեւ Ճապոնիային, Հարավային Կորեային, Շվեյցարիային եւ Թայվանին ներառել է երկրների ցանկում, որոնց ԱՄՆ-ի ֆինանսական իշխանությունները մտադիր են ուշադիր հետեւել՝ հնարավոր մանիպուլյացիները բացահայտելու համար: