Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվել է, ընտրատեղամասերը փակվել են: Փոփոխություններով առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականի:

Ընտրական հանձնաժողովները ձայների հաշվարկ են սկսել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առաջիկայում սպասվում են երկրի արեւելյան շրջաններից քվեարկության արդյունքները:

Թուրքական օրենսդրությամբ՝ exit poll-երն ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ արգելված են:

Երկրում 167 հազար ընտրատեղամաս էր բացվել, քվեարկելու իրավունք ուներ 55.3 մլն քաղաքացի: Ընտրատեղամասերում կարգը պահպանել են 380 հազար ոստիկաններ: