Ամերիկյան գրող Սթիվեն Քինգը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով հարկային հաշվետվություն ներկայացնել: Ըստ Lenta.ru-ի՝ Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Դե, վախկոտ հավի կղանք, եթե քաջություն ունեցար ռումբ նետել Աֆղանստանի վրա, պետք է համարձակություն ունենաս հարկային հաշվետվություն հրապարակել»,- հայտարարել է Քինգը:

Շաբաթ Նյու Յորքում շուրջ 5 հազար մարդ է մասնակցել «Հարկային երթին»: Թրամփի դեմ ցույցերն անցկացվել են Tax Day-ի նախաշեմին:

Մարտին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի 2005 թվականի հարկային տվյալները, որոնք 38 մլն դոլար են կազմել՝ ավելի քան 150 մլն դոլար եկամուտի պարագայում: