Հյուսիսային Կորեայի կողմից անհաջող հրթիռային փորձարկման առիթով առաջացած վրդովմունքի ֆոնին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային Կորեա է ժամանել:

Մայք Փենսը հայտարարել է, որ չնայած դժվար ժամանակներին, «Հարավային Կորեայի քաջարի ժողովրդի հետ Ամերիկայի պատմական դաշինքը երբեք ավելի ամուր չի եղել»:

Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զինվորականների ընտանիքների համար Սեուլում կազմակերպված ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ «ամերիկյան զինվորականների պատրաստակամությունը ոգեշնչում է երկրին եւ աշխարհին»:

Նույն օրը Մայք Փենսը զինվորականների հետ մասնակցել է Զատկի տոնի առիթով մատուցված պատարագին:

Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկում է իրականացրել մայրաքաղաք Փհենյանում զինվորական շքերթից մեկ օր անց: