Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կասկածելի է համարում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների նախնական արդյունքները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասի հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Օսման Բայդեմիրը:
Նա քննադատել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումը, որն արդեն քվեարկության ժամանակ որոշում է կայացրել վավեր ճանաչել առանց կնիքի քվեաթերթիկները:
«Հարկավոր է հասկանալ, թե առանց կնիքի այդ քվեարթերթիկներում որքան կողմ եւ դեմ ձայն կա»,- հավելել է Բայդեմիրը:
Anadolu գործակալության հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քվեաթերթիկների 98%-ի հաշվարկը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել քաղաքացիների 51.3%-ը: Ընտրողների մասնակցությունը կազմել է 84%: Վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:




























