Թուրքիայի Թունջելի նահանգում ոստիկանական ուղղաթիռի ընկնելու հետեւանքով 12 մարդ է զոհվել, որոնք եղել են ուղղաթիռում, հաղորդում է թուրքական NTV հետռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ փրկարարների առաջին խումբը դեպքի վայր է ժամանել 17։00-ին։ Զննումից հետո պարզ է դարձել, որ ուղղաթիռում գտնված բոլոր մարդիկ զոհվել են։
Ուղղաթիռում գտնվել են 7 ոստիկաններ, մեկ դատավոր, մեկ զինծառայող եւ անձնակազմի երեք անդամները։ Նախնական տվյալենրով՝ կործանման պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել։



























