Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կառավարման նախագահական ձեւին անցնելու մասին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ,  ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է Էրդողանի կողմնակիցների հաղթանակով՝ աննշան առավելությամբ։ Նախնական տվյալներով նրանք ստացել են ձայների 51․2 տոկոսը, ինչը 1․25 միլիոնով է ավել սահմանադրական բարեփոխման հակառակորդների ձայներից։

ԵԱՀԿ դիտորդների կարծիքով հանրավքեն անցկացվել է քաղաքական միջավայրում, որտեղ ոտնահարված են ժողովրդավարական գործընթացի համար անհրաժեշտ հիմնական ազատությունները։