Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Սիրիայի իրավիճակի մասին։ «Շեշտվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ու միջսիրիական բանակցությունների առաջ մղման անհրաժեշտությունը։

Նորից նշվել է Իդլիբ նահանգում քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ միջադեպի միջազգային անկողմնակալ ու մանրակրկիտ հետաքննության կարեւությունը։

Քննարկվել են ռուս- թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը»,- նշվում է հայտարարության մեջ։