Ֆինլանդիայում պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների, որոնք թույլ կտան անվտանգության ոստիկանությանը (SUPO) հետախուզական գործունեություն իրականացնել էլոկտրոնային տարածքում, հայտնում է Ինտեֆաքսը։
«Ներքին գործերի, պաշտպանության ու արդարադատության նախարարությունների աշխատախմբերը կառավարությանը հանձնել են իրենց հուշագրերը, որոնք առաջարկում են SUPO-ին տրամադրել հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք»,- հայտնել է պորտալը։
Դա նշանակում է, որ հետագայում SUPO-ն կկարողանա ուսումնասիրել էլեկտրոնային փոստը, ՍՄՍ հաղորդագրությունները ու համացանցում այլ տեսակի գործունեություն իրականացնել։
Օրինագծի մշակողները վստահեցնում են, որ քաղաքացիների նկատմամբ զանգվածային լրտեսումներն առաջվա պես անհնար են լինելու։ Համացանցային հետախուզությունը միշտ հնարավոր կլինի սահմանափակել։ Անվտանգության ոստիկանությունըհետախուզական գործունեության իրավունք ունի, միայն եթե Ֆինլանդիայի ազգային անվտանգությունը սպառնալիքի ենթարկվի։ Այսինքն հետեւել թույլատրվելու է միայն որոշակի օբյեկտների ։ Հետեւելու ընթացքում հայտնաբերվող բոլոր այն նյութերը, որոնք կվերաբերեն կողմնակի անձանց, ենթակա են ոչնչացման։
Աշխատախմբերը իրենց առաջարկությունը հիմնավորում են նրանով, որ «Ֆինլանդիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որտեղ չկա օրենք հետախուզական գործունեության մասին»։




























