Նիգերիայի հետախուզության ղեկավար Այո Օկեին հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատակիցը նրա բնակարանում ավելի քան 43 մլն դոլար է հայտնաբերել, հայտնում է BBC–ն։

Հետաքննության շրջանակում նաեւ պաշտոնից հեռացվել է նրա օգնականը՝ երկրի հյուսիս- արեւելքում հումանիտար ճգնաժամի լուծման համար պայմանագրերի մասին գործի քննության կապակցությամբ։Հետախուզական վարչությունում պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ այդ գումարները նախատեսված են եղել գաղտնի գործողությունների համար։