Հայաստանի պաշտպանության փոխնախարարների նշանակման հարցը հետաձգվում է՝ կապված խորհրդարանական լիազորությունների ավարտի հետ: Այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փոխնախարարների պաշտոնները զբաղեցնելու են Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը:

Նախարարի խոսքով՝ երկուսն էլ ակտիվորեն ներգրավված են եւ փաստացի աշխատում են, նրանց նշանակման հարցը լուծված է: «Խորհրդարանի գործառույթների ավարտից հետո նշանակում կլինի»,- նշեց Վիգեն Սարգսյանը: