Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը պետք է կուծվի: Ապրիլի 21-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ցուցակներ կան, որոնք, իհարկե, պետք է հստակեցվեն: «Հիմա նախարարությունն ակտիվ աշխատում է այդ հարցի ուղղությամբ»,- վստահեցրեց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաեւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին: Այս դեպքում նույնպես ցուցակները ճշտման կարիք ունեն:
Նաեւ մի խումբ զինծառայողներ չսեփականաշնորհված բնակարանների հետ կապված խնդիր ունեն: Խոսքը շուրջ 1200 բնակարանի մասին է: Նախարարը հույս ունի, որ մինչեւ այս տարեվերջ դրանց գոնե կեսը կսեփականաշնորհվի:
Հիշեցնենք, որ երեկ «Ազգ-բանակ 2017» համաժողովին ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանը հայտարարեց, որ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանների հարցը ծրագրվում է լուծել մինչեւ 2019 թվականը:




























