ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ այդ երկրի կապերի վրա: Ինտերֆաքսին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը, այլեւ մի շարք այլ քայլեր, որ ձեռնարկում է Չեռնոգորիայի ղեկավարությունը՝ հակառուսական պատժամիջոցներ, տեղական մամուլում հակառուսական արշավ, իհարկե, անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնան ռուս-չեռնոգորական կապերի վրա»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ այս կամ այն պետության կյանքում համակարգային հարցերը պետք է լուծեն այդ երկրների ժողովուրդները:

«Այս դեպքում Չեռնոգորիայի ժողովրդի իրավունքն է՝ հանրաքվեի միջոցով որոշել, ցանկանո՞ւմ են, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»,- հավելել է Մեշկովը: