Ոստիկանությունը ծխի պայթագլանիկներ է գործածել ու ընդառաջ է շարժվում ցուցարարներին, որոնք սկսել էին կոտրել արգելապատնեշները Բաստիլիայի հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նոսվոտին։

Ընտրությունների դեմ «Բարիկադների գիշեր» բողոքի ցույց է անցկացվել նաև նախօրեին, երբ ավելի քան 2 հազար մարդ էր հավաքվել ցույցի։ Ոստիկանությունը նրանց ցրել էր արցունքաբեր գազի օգնությամբ։

Ֆրանսիայում ապրիլի 23-ին անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։