Ադրբեջանի Թովուզի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Մահիր Հասանովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Report–ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ չինովնիկին հեռացրել են պաշտոնից պետական դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մի քանի օր շրջանի հրապարակում պատռված դրոշ էր ծածանվում։

Նշենք , որ Թովրուզում պատռված դրոշի լուսանկարը մեծ արձագանք էր առաջացրել սոցցանցերում։