Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր հրապարակային ելույթի ժամանակ վրիպել է՝ հայտնելով , որ երկիրը պայքարելու է «տուրիզմի» դեմ։

«Մենք մտադիր ենք առաջնորդնել աշխարհը՝ տուրիզմը կանխելու գործում»,- ասել է Մեյը Ուելսում։ Ակնհայտ է, որ վարչապետը նկատի ուներ «տեռորիզմը», սակայն նա չի նկատել իր սեփական լեզվի սայթաքումը՝ ունկնդիրներին թողնելով տարակուսանքի մեջ, գրում է Daily Mirror թերթը։

«Ուելսը լուրջ եկամուտներ է ստանում տուրիզմից, այնպես որ նախընտրելի կլիներ, եթե Մեյի լեզուն մեկ ուրիշ տեղ սայթաքեր»,- գրել էր Twitter.–ի մեկնաբաններից մեկը։

«Ճիշտ է, մենք չենք հանձնվի այդ տուրիստներին»,- կատակել էր մեկ այլ օգտատեր։