Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակարաններից մեկում երկու կանայք են ծեծի ենթարկվել, նրանցից մեկը մահացել է։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Սաբաիլի շրջանում։

Մոտ 40-45 տարեկան Ելենա անունով կինը մահացել է ծեծվելու հետեւանքով։ Նրա մարմինը գտնվել է շենքի շքամուտքում։ Սպանվածի մարմինը հանձնվել է փորձաքննության։ Քրեական գործ է հարուցվել։

Միջադեպի հետեւեանքով տվյալ հասցեում ծեծի է ենթարկվել եւս մեկ կին (անունը չի բարձրաձայնվում)։ Ոստիկանությունում պարզել են, որ երկու կանայք ծեծի են ենթարկվել մեկ բնակարանում։ Երկու կանայք էլ զբաղվել են սեռական ծառայություններ մատուցելով։