ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կոնգրեսի օրենսդիրների կողմից համաձայնեցված բյուջեի նախագիծը ներառում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության ծախսերը։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիայի ֆուտբոլային թիմի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը շեշտել է, որ փաստաթուղթը ներառում է «սահմանին պատ կառուցելու համար սկզբնական մուծումները»։ «Հանրապետականները հաղթանակ են տարել՝ շրջապատից աննկատ։ Հիմա մենք ավելի շատ գումար ունենք սահմանի համար, քան ստացել ենք տասը տարում, բավականաչափ միջոցներ, որպեսզի հոգանք սահմանին պատի շինարարության սկզբնական ծախսերը»։

Սակայն օրենսդիրները իրենք հայտնել են, որ փաստաթղթում խոսք չկա սահմանին պատնեշ կառուցելու համար միջոցների հատկացման մասին, որին դեմ էին արտահայտվում դեմոկրատները։ «Պարզություն մտցնեմ, այդ օրինագծում չկա միջոցների հատկացում սահմանին նոր պատ կառուցելու համար սկզբնական մուծումների նպատակով»,- գրել է Վերմոնտ նահանգի սենատոր, դեմոկրատ Փաթրիկ Լիհին իր թվիթերում։