Թուրքիայի Սամսուն նահանգի Դիքենջիքի գյուղում Ս.Ի.–ն վիճել է հարազատ  հոր՝ 74–ամյա Քազըմ Ի.–ի հետ ու սպանել նրան։

Թուրքական Samsunhaber կայքի փոխանցմամբ՝ որդին հոր հետ վիճաբանելուց հետո կացնով սպանել է նրան, այնուհետ կացնով  հոր մարմինը մասերի բաժանել ու թաղել ախոռի մոտ։

Հորից մի քանի շաբաթ լուր չստացած մյուս որդին այցելում է գյուղ եւ հորը տանը չգտնելով՝ սկսել է փնտրել շրջակայքում։ Նա ախոռի մոտ նկատում է, որ նոր փորած հող է եւ  փորելով՝ գտնում է հոր մասնատված դիակը։

Պարզվել է, որ հորն սպանած որդին հենց դեպքի օրվանից հեռացել է անհետ ուղղությամբ։