Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը եւ ներդրումային ֆոնդերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության եւ ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:




























