Ադրբեջանում ձերբակալվել է հարեւանի մեքենան հրկիզած ուսուցիչը։
Report-ի փոխանցմամբ, տուժել են Խ․ Վերդիեւին պատկանող «ՎԱԶ 21015» ու Մեսեդես 190 մակնիշների մեքենաները։ Օպերատիվ քննչական միջոցառումների ընթացքում ձերբակալվել է միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Իկրամ Շուկյուրովը, նա խոստովանել է իր արարքը։ Իր ցուցմունքներում նա ասել է, որ ինքը մեքենա չունի, իսկ հարեւանը երկու մեքենա ուներ, այդ իսկ պատճառով նա այրել էր հարեւանի երկու մեքենաները՝ գիշերը ներխուժելով նրա բակ։ Հարուցվել է քրեական գործ։




























