Նոր սարքավորումը Երեւանում ավելի քան 50 տոկոսով կնվազեցնի կեղտաջրերով աղտոտումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի «Վեոլիա ջուր» ջրամատակարարման օպերատորի գլխավոր տնօրեն Քրիստիան Լեֆեն։
Նախագծի աշխատանքները արդեն ավելի քան մեկ տարի իրականացվում են՝ Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ։ Հիմա ընկերությունը սկսել է առաջին մոդուլի՝ կեղտաջրերի նախնական մշակման հատվածի շահագործումը։
«Կայանը պետք է մաքրի վայրկյանում 100 խորանարդ մետր ջուր, հետեւաբար՝ ավելի քան կիսով չափ կրճատի կեղտաջրերով աղտոտումը։ Իհարկե դա ուժեղ կբարելավի շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- հավելել է նա։




























