Ովքեր անվերահսկելիորեն աղբ են թափում, նրանց պետք է պատժել: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարությանը առաջարկներ ներկայացնել աղբահավաքության վիճակի համար այս գերատեսչությանը իրավասու մարմին ճանաչելու մասին: «Այնուհետեւ նախարարությունը պետք է էլ ավելի խիստ հետեւի աղբահավաքության նորմերին»,- հավելեց Կարապետյանը:




























