2017 թվականին Սեւանից ջրառը նորման չի գերազանցի՝ 170 մլն խորանարդ մետր: Համապատասխան որոշումն ընդունվեց մայիսի 4-ին՝ կառավարության նիստում:
Կառավարության նիստից հետո Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոռոգման ջրամբարներում ջրի մակարդակը այս տարի 6-7 տոկոսով ցածր է, քան անցյալ տարվա նույն օրերին: Չնայած ձյան առատ հալոցքին, դրանից հետո անձրեւեր չեն տեղացել, որի հետեւանքով մեծ քանակով ջուրն ուղղակի գոլոշիացել է: «Այս պատճառով ջրառը չենք կարող նվազեցնել»,- հավելեց նա:



























