Երեց Գեորգի Մամալձեի գործով նախնական նիստը, ով մեղադրվում է պատրիարքարանի քարտուղար ռեֆերենտ Շորենա Տոտրուաշվիլիի սպանությունը նախապատրաստելու մեջ, փակ ռեժիմով կանցկացվի՝ պատրիարքարանի իմիջին վնաս հասցնելուց խուսափելու նպատակով, հաղորդում է «Sputnik-Գրուզիա»-ն։
Ապրիլի վերջին Վրաստանի գլխավոր դատախազությունը խստացրել է Մամալձեի դեմ մեղադրանքը, որի համաձայն խոսքը կանխամտածված սպանության մասին է՝ ելնելով շահադիտական հանգամանքներից։ Ըստ դատախզության՝ սպանությունը նախատեսվել է նատրումի ցիանիդի օգտագործմանբ։
Դատական նիստի փակման համար միջնորդել է մեղադրող կողմը։ Իրենց պահաջը դատախազները հիմնավորել են նրանով, որ բաց լսումների ժամանակ անձնական բնույթի տեղեկություն կարող է բարձրաձայնվել, ինչը կարող է վնասել եկեղեցու իմիջին։ Մեկ այլ փաստարկ է դարձել նոր հետաքննությունը՝ առանձին գործով առաձնացրել են վկաներից մեկի վրա ճնշում գործադրելը, որն օգտվում է պաշտպանությունից։ Այդ վկայի ելույթը բաց նիստի ժամանակ նրա համար անվտանգ կարող է չլինել։




























