Հանրապետության տարածքում մայիսի 11-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 4-5, արեւելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 11-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Արարատում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +24+28,

Արմավիրում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +24+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +24+28,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +14+19, ցերեկը` +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+24,

Արցախում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +20+25: